Բիզնես

Աշխատանք տանից կամ Ֆրիլանս գումար վաստակելու միջոց է, որը թույլ է տալիս համագործակցել տարբեր գործատուների հետ (նույնիսկ միաժամանակ մի քանիսի հետ) առանց մշտական աշխատանքի որևէ կազմակերպությունում: Ազատ աշխատողը ստանձնում է այն պատվերը, որը համարում է շահութաբեր և կազմակերպում է իր աշխատանքային ժամանակը և տարածքը:
Ֆրիլանսերը նաև ամբողջությամբ պատասխանատվություն է կրում ինչպես կատարած աշխատանքի որակի, այնպես էլ իր սեփական իրավական կարգավիճակի համար: Պարզ ասած՝ աշխատում եմ ում հետ ուզում եմ, արդյունքների համար ինքս եմ պատասխանատու, հարկերի, ապահովագրության, կենսաթոշակների հարցերն էլ ինքս եմ հոգում։
Աշխատանք տանից կամ Ֆրիլանս լավագույնս համապատասխանում է տանից աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց , կամ կես դրույքով աշխատանք ցանկացող մարդկանց համար՝ ուսանողների, տնային տնտեսուհիների , ծննդաբերության,արձակուրդում գտնվող մայրերի, հաշմանդամություն ունեցող անձանց համար:
1․ Ձեր սեփական աշխատանքային գրաֆիկը կազմելու հնարավորություն։
2․ Հեռավար աշխատանք, տեղանք ընտրելու ունակություն։
3․ Պատվերների և դրանց քանակի անկախ ընտրություն:
4․ Հիմնական աշխատանքի կամ ուսման հետ համատեղելու հնարավորություն։
5․ Դեմ առ դեմ հաղորդակցության և հարցազրույցների լիակատար բացակայություն կամ նվազագույնը: