Բիզնես

Ի՞նչ է React-ը: React-ը JavaScript-ի ինտերֆեսային գրադարան է, որը մշակվել է Facebook ընկերության կողմից 2011 թվականին : Այն հետևում է Կոմպոնենտային մոտեցմանը , և հնարավորություն է տալիս ստեղծել կոմպոնենտ որը կարող է օգտագործվել մեկ անգամից ավել։ Այն օգտագործվում է բարդ և ինտերակտիվ վեբ ինտերֆեյսի և բջջային ինտերֆեյսի մշակման համար: Հնարավորություն է տալիս ստեղծել Single Page App ,որը աշխատում է մեկ HTML Ֆայլով։
1․ Կարող է օգտագործվել օգտվողի և սեռվերի կողմից
2․ JSX — ը կոդի ընթեռնելիությունը մեծացնում է
3․ Հեշտ է ինտեգրվում այլ ֆրենվորքների հետ
4․ Հեշտ է գրել Unit թեստերը
Ինչ է կոմպոնենտը ՝ նրանք ծրագրային կոդի մի մասն են ,որոնք կարող ենք օգտագործել շատ անգամներ ։ Կարելի ասել ֆունկցիա է ,որը կարող է ընդունել մուտքագրվող տվյալներ և վերադարձնել այն, ինչը պետք է տեսնենք էկրանին ։
JSX ՝ գրադարան է , որը JavaScript-ը ընդլայնում է, և թույլ է տալիս JavaScript ֆայլի ներսում գրել HTML-ի նմանվող բաղադրիչներ: Չնայած բաղադրիչներ գրելու այլ եղանակներ կան, React օգտագործողների մեծամասնությունը նախընտրում է JSX-ի պարզությունը ։
Props ` կոմպոնենտների մուտքային տվյալներն են, որոնք փոխանցվում են մայր կոմպոնենտից դեպի երեխա կոմպոնենտ: Հիշեք, որ Props-ները միայն կարդալու համար է :
Virtual DOM ՝ Virtual DOM- ը React կոմպոնենտներից կառուցված ծառ է , որը DOM-ի հետ ուղղակիորեն շփվելու փոխարեն, մենք աշխատում ենք դրա թեթև օրինակով: Մենք կարող ենք փոփոխություններ կատարել պատճենում՝ ելնելով մեր կարիքներից, այնուհետև փոփոխությունները կիրառել իրական DOM-ում: Այս դեպքում DOM ծառը համեմատվում է իր վիրտուալ պատճենի հետ, որոշվում է տարբերությունը և սկսվում է փոխված մասի ձևափոխությունը։
State ՝ Սովորական օբյեկտ է ՝տվյալների աղբյուր ։ Պահպանում է ինֆորմացիա ինտերֆեյսի վարքագծի և վիճակի մասին ։ Կարող ենք փոփոխել ։
Refs -ը React –ում ՝ Կարճ References : Հատուկ ատրիբուտ է , որը թույլ է տալիս աշխատել տվյալ DOM էլեմենտի հետ :
1. State — տվյալների կառուցվածք է , հարկավոր է օգտվողի գործողությանը հետևելու և փոփոխելու համար ։
2. Props – ատրիբուտների խումբ , ներմուծվող ծնող կոմպոնենտից դեպի երեխա կոմպոնենտ ։ Նրանց չենք կարող փոփոխել ։
Ինչ իմաստ ունի հատուկ Key ատրիբուտը ՝ Ատրիբուտը հնարավություն է տալիս React –ին հասկանալու , թե որ էլեմենտներն են փոխվել կամ ջնջվել զանգվածում։
Ինչ է Context -ը React –ում ՝ Այն նախատեսված է ինֆորմացիայի փոխանցման համար, որը կարող ենք համարել գլոբալ ամբողջ React – ի կոմպոնենտների ծառի համար ։
Որն է Higher Order Component–ը ` Կարճ ասած ՝ բարձր մակարդակի կոմպոնենտ ։ Այն ֆունկցիա է, որը ընդունում է կոմպոնենտ և վերադարնձում է նոր կոմպոնենտ։
1. Mounting — JSX կոմպոնենտի մատուցում
2. Updateing — կոմպոնենտի վիճակի փոփոխություններ և նորից նկարում
3. UnMounting — կոմպոնենտի հեռացում DOM-ից
Ինչ է React Hook –ը ՝ Այն հնարավորություն է տալիս օգտագործել State և այլ հնարավութույուներ առանց Class օգտագործելու ։ Այն ֆունկցիա է որով կարող ենք կապվել State –ի և կոմպոնենտի livecycle – ի էտապների հետ ։ Նրանք հասանելի չեն Class – ի մեջ ։
Բաժանորդագրվեք Տելեգրամ ալիքին բաց
չթողնելու համար նոր նյութերը ՝ Hayqsystem