Բիզնես

Որքա՞ն է վճարում YouTube-ը 1000 դիտման համար : Այլևս գաղտնիք չէ, որ YouTube-ում գումար վաստակելը հնարավոր է։ Ճիշտ ներկայացումը և որակյալ բովանդակությունը հարթակում հաջողության գրավականն են: Հիմնական հարցն այն է, թե որքան են վաստակում YouTube բլոգերները:
Այս հարցերին հստակ պատասխան չկա, քանի որ մեծ դեր են խաղում այնպիսի գործոններ, ինչպիսիք են դիտումների և բաժանորդների թիվը, եկամտի աղբյուրները, գովազդային եկամուտները, փոխկապակցված ծրագրերը և ապրանքանիշերի հետ համագործակցությունը:
Որքա՞ն է վճարում YouTube-ը 1000 դիտման համար : YouTube-ում ձեր եկամուտն ամբողջությամբ կախված կլինի ձեր ալիքից, գտնվելու վայրից և, իհարկե, ծախսած ջանքերից ու ժամանակից: Միջին հաշվով, YouTube-ի ալիքի դրամայնացումը տատանվում է 0,5-ից մինչև 6 դոլար 1000 դիտման համար (Cost Per Mille (CPM) ցուցիչ, անգլերենից թարգմանված որպես «գին հազարի դիմաց»), կախված գտնվելու վայրից և թիրախային լսարանից: Եկամուտը տարբեր է, բայց բլոգերների մեծամասնությունը միջինում վաստակում են 0,50 $ 1000 դիտման համար:
Նշենք, որ Հայաստանում YouTube չի դրամայնացվում ։ Սակայն դա չի նշանակում, որ չեք կարող աշխատել YouTube — ի հետ ։ Հարկավոր է դիտումներ ստանալ այն երկրներից որոնք մասնակցում են YouTube — ի հետ համագործակցության ծրագրին ։
Բաժանորդագրվեք Տելեգրամ ալիքին բաց
չթողնելու համար նոր նյութերը ՝ Hayqsystem